Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:35 07-10-2024

ՎՏԲ բանկը խարդախություն է անում, հաճախորդներին խաբում է․ քաղաքացի

«Բանկի և դատավորի անփույթ աշխատանքի պատճառով ես չեմ պատրաստվում 386․000 դրամ գումար վճարեմ»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի բնակիչ Արմինե Գ․-ն։

Քաղաքացու խոսքով՝ 7-8 տարի առաջ բանկում կատարած գործարքի համար վերջերս ծանուցում է ստացել ու անակնկալի եկել։

«2016 թվականին ընկերուհիս իմ անունով իր ոսկյա շղթան 86․000 դրամով գրավադրել է ՎՏԲ բանկում, 6 գրամանոց շղթա է եղել, բայց այդքանով է գրավադրվել։ 2 ամիս հետո ընկերուհիս մեկնեց Ռուսաստան, ասաց՝ ինձ այդ ոսկյա շղթան պետք չի, կարող եք թողնել բանկին։ Բանկից ինձ զանգահարեցին, ասացի՝ այդ ոսկյա շղթան մեզ պետք չի, կարող եք պահել ձեզ։ Դա եղել է 2016-2017 թվականին։ Դրանից հետո ՎՏԲ բանկից ինձ ոչ զանգել են, ոչ տեղեկացրել են, որ իմ ոսկյա շղթան դեռ այդտեղ է։ Ես ուրիշ բանկ եմ գնում ու իմանում, որ 86․000 դրամի պարտավորություն ունեմ ՎՏԲ բանկին։ Հիմա այդ 86․000 դրամը դարձել է 350․000 դրամ․․․»,- ասաց մեր զրուցակիցը։

Քաղաքացին մոտեցել է ՎՏԲ բանկի Զեյթունի մասնաճյուղ, որտեղ տարիներ առաջ գրավադրվել է ոսկյա զարդը, պահանջել է, որպեսզի իրեն տրամադրեն իր պայմանագրի օրինակը։ Բանկը հրաժարվել է՝ պահանջելով գրավոր դիմում։ Ավելի ուշ ՎՏԲ բանկի իրավաբաններից մեկը կապ է հաստատել քաղաքացու հետ և ասել, որ 180․000 դրամ վճարելու դեպքում ամբողջ պարտքը կմարվի, բայց...

«Տանում եմ այդ 180․000 դրամը վճարում եմ, վճարման կտորններն էլ ունեմ, հետո այդ տղան 2 ժամ հետո զանգում է, ասում է՝ մեր բանկը չի համաձայնել, որ դուք 180․000 դրամ վճարեք, պետք է ևս 50․000 դրամ վճարեք։ Ասացի՝ չեմ վճարելու։ Ասացի՝ դուք իրավաբան եք, ձեր ղեկավարի հետ չե՞ք համաձայնեցրել, թե ես ինչքան գումար պետք է վճարեմ։ Այդ տղան ասաց՝ չէ, չեն համաձայնվել։ Ես վճարածս 180․000 դրամը հետ վերցրեցի։

2017 թվին ՎՏԲ-ն դիմել է դատարան, 2019 թվին վճիռ է կայացվել, բայց վճիռը չի գնացել ո՛չ բանկին, ո՛չ ինձ։ Այսինքն՝ կամ դատավորի խնդիրն է, որ վճիռը ժամանակին չի ուղարկել, կամ բանկի, որն ինձ չի ծանուցել։ Հիմա կամ դատավորը պետք է իր գրպանից վճարի այս գումարը, որ իր սխալի պատճառով այսքան գումար է գոյացել, կամ բանկը։ Խի՞ է բանկը հիմա դիմել և վճիռը պահանջել, բա 6-7 տարի ի՞նչ էր մտածում։ Այսինքն՝ միտումնավոր չի ասել, որ այդքան պարտք գոյանա։ Ես խարդախություն եմ տեսնում, որ մարդկանց վրա գումար հաշվեն։ Ես այդքան գումար չեմ պատրաստվում վճարել բանկին, եթե պետք լինի, ապա իրավաբաններ կվարձեմ, բայց կբարձրաձայնեմ, որ ՎՏԲ բանկը խարդախություն է անում, իր հաճախորդներին խաբում է․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան