Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:04 07-10-2024

Շտապօգնության մեքենան այսօր վթարից երեք էր պակաս․ լուսաձայնային ազդանշանները պետք է միացված լինեն

«Այսօր առավոտյան աշխատանքի գալիս մի իրավիճակի ականատես եղա, երբ շտապօգնության ավտոմեքենան միայն լուսային ազդանշանները միացրած և ոչ ձայնային, շատ վտանգավոր իրավիճակում հայտնվեց, վթարից երեք էր պակաս»,-այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանն ընդգծեց, որ բոլոր շտապօգնության մեքենաները պետք է ոչ միայն լուսային, այլևս ձայնային ազդանշանը միացնեն. «Պետք է պարտադիր մեր բոլոր շտապօգնության ավտոմեքենաները, երբ շտապ կանչ են իրականացնում, լուսաձայնային ազդանշանները միացրած լինեն: Ձայնային ազդանշանը նույնքան կարևոր է, որքան որ լուսայինը, որովհետև շատ դեպքերում, երբ շտապօնության մեքենան գտնվում է որևէ ավտոմեքենայի հետևում, կարող է չնկատել միայն լուսայինը: Խնդրում եմ բոլորը պարտադիր պահպանեն այդ կանոնը»:

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից