Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 20:24 05-10-2024

Իրանի հարվածը դաս էր Իսրայելի համար․ Ասադ

«Իրանի հրթիռային հարվածը դաս էր Իսրայելի համար», - այսօր Դամասկոսում, իսլամական հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Իրանի հուժկու հարվածը վկայում է, որ դիմադրության ուժերը կարող են զսպել Իսրայելի գործողությունները», - նշել է Ասադը։

Սիրիայի նախագահի խոսքով՝ «դիմադրությունը օկուպացիային, ագրեսիային և զանգվածային սպանություններին յուրաքանչյու ժողովրդի իրավունքն է»։

«Իրանն այս հարվածով պատասխանեց Իսրայելի բազմաթիվ հարձակումներին և միջազգային իրավունքի նորմերի բազմաթիվ խախտումներին, որ թույլ է տվել այդ երկիրը», - ասել է Բաշար Ասադը:

Հոկտեմբերի 1-ի զանգվածային հրթիռակոծությանն ի պատասխան՝ Իսրայելը հակահարվածով է սպառնում Իրանին:

Երեկ քարոզի ժամանակ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելի հրթիռակոծությունն օրինական էր, և «եթե պետք լինի», Իրանը կրկին դա կանի:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը