Անվերջանալի ազդանշաններ․ Արշակունյաց պողոտան քաոսային վիճակում է
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, Արշակունյաց պողոտայում իսկական քաոս է տիրում։
Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսեց, որ Արշակունյաց պողոտայի խցանման վերջը չի երևում, իսկ պարեկները խոչընդոտում են երթևեկությանը, ինչի հետևանքով վարորդների նյարդերը տեղի են տալիս։
Տևական ժամանակ է՝ Արշակունյաց պողոտայում վարորդների ազդանշանները չեն դադարում։