Ներքին 1 տարի առաջ - 15:30 27-09-2024

Արդարադատության նախարարը վտանգավոր հայտարարություններ է անում. Անդրանիկ Քոչարյան

«Ես կուզեի, որ Գրիգոր Մինասյանը սահմանադրություն կարդա». հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականից հետո նախարար Գրիգոր Մինասյանի գրառմանը։

«Արդարադատության նախարարը, փաստորեն, սահմանադրություն չի կարդացել և չգիտի, որ պատգամավորները խժդժությամբ չեն զբաղվում։ Նրանք սահմանադրությամբ վերապահված իրենց լիազորություններն են իրացնում»։

Քոչարյանի խոսքով ժողովուրդը դժգոհ է երկրում արդարադատության ռեֆորմների ընթացքից ու բովանդակությունից, ինչպես նաև կադրային քաղաքականությունից։

«Արդարադատության նախարարը շատ անթույլատրելի ու վտանգավոր հայտարարություն է արել. նա պատգամավորներին մեղադրում է խարդավանքների մեջ, սահմանադրական կարգի հետ կապված մի բանավոր տեքստ է ասում։ Կարծում եմ՝ եթե պարոն Մինասյանը մնալու է նախարար, պետք է այստեղ բացատրություն տա՝ ո՞վ է խարդավանքով զբաղվող պատգամավորը»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը՝ հավելելով, որ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով քննարկում անցկացնելու համար անհրաժեշտ ստորագրությունները փոխանցվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարությանը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի