Մամուլ 4 տարի առաջ - 09:32 19-02-2022

Միայն հայտարարություններ են անում, արդյունք չկա. Ժողովուրդ

Դատարանն արգելանք է դրել հետախուզման մեջ գտնվող Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքին պատկանող գույքերի նկատմամբ։ Նախկին մարզպետը, նրա կինը, երկու որդիներն ու փոխկապակցված երկու անձ հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։Այս մասին փետրվարի 19-ի համարում գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Բացի այս պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, գեներալ, հանգուցյալ Մանվել Գրիգորյանի, Սերժ Սարգսյանի երկու եղբայրների, երրորդ նախագահի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի ու նրանց ընտանիքների անդամները եւս պետք է իրավապահներին ներկայացնեն, թե ինչպես են ձեռք բերել իրենց գույքը: Սակայն ուշագրավ է, որ թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո մինչեւ օրս իշխանությունները խոսում են նախկիների կողմից արված թալանի մասին, բայց մինչեւ հիմա որեւէ մեկին չեն դատել, որեւէ մեկից ապօրինի գույք չեն բռնագանձել։
Ինչու, որովհետև նախ Ապօրինի գույքի մասին Հհ օրենքը ընտրովի է կիրառվում՝ իբրև քաղաքական ճնշում, բացի այդ, շուրջ 4 տարի է, ինչ քննություններ են տարվում, սակայն արդյունք չկա”,- գրել է թերթը։
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի