«Դատարանից ելք է եղել սեպտեմբերի 2-ին, որ մենք ներկայանանք նիստին օգոստոսի 20-ին՝ ժամը 16:00-ին, և այս ծանուցացիրը մենք ստացել ենք սեպտեմբերի 23-ին, օգոստոսին կայացած դատական նիստը տեղի է ունեցել առանց մեզ»,-այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հանրապետության նրբանցք 8Ա տան սեփականատեր Իսրայել Սաֆարյանը։
«Ուզում ենք բարձրաձայնել և՛ ԲԴԽ-ին, և՛ Արդարադատության նախարարությանը, որ այսպիսի խայտառակ իրավիճակներ են լինում ՀՀ-ի դատական իշխանությունում»։
Տան սեփականատերերից Դավիթ Սաֆարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ կառուցապատող «Էլիտ հոլդինգ» ընկերությունը դատական հայց է ներկայացրել իրենց դեմ՝ պնդելով, թե տվյալ հասցեի բնակիչները խոչընդոտում են շինարարական աշխատանքներին։
«Դատական հայց է ներկայացրել 273 միլիոն դրամ բռնագանձման համար, քանի որ մենք խոչնդոտում ենք իրենց։ Հետաքրքիրն այն է, որ անցած տարի դատական նիստի ժամամակ մեզ վտարում էին կարդացել 408 միլիոն դրամով, այսինքն՝ ստացվում է, որ մենք խոչընդոտել ենք իրենց աշխատանքները, պետք է մենք 273 միլիոն դրամ վճարենք, այստեղից հետևություն․ եթե մի 2 ամիս էլ շարունակենք մնալ մեր սեփական բնակարանում, պետք է ոչ միայն բնակարանը տանք, այլև հավելավճար», - նշեց բնակիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։