Արտաքին 5 տարի առաջ - 18:17 25-08-2021

Թալիբները հայտարարել են, որ կանանց տնից դուրս գալու արգելքը ժամանակավոր է

Թալիբները հայտարարել են, որ աշխատող աֆղանացի կանայք այժմ պետք է տանը մնան, սակայն ապագայում նրանք կկարողանան ստանձնել իրենց պարտականությունները: Չորեքշաբթի՝ օգոստոսի 25-ին, հաղորդել է BBC-ն:

Այսպիսով, «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդն ընդգծել է, որ աֆղան կանանց իրավիճակի ցանկացած սահմանափակում կարճաժամկետ կլինի:

«Մեր անվտանգության ուժերը պատրաստված չեն, թե ինչպես է պետք վարվել և խոսել կանանց հետ: Մինչև մենք չապահովենք ամբողջական անվտանգությունը, խնդրում ենք կանանց մնալ տանը», - ավելացրել է նա:

Իշխանությունը զավթելուց հետո առաջին մամուլի ասուլիսում Թալիբանի խոսնակը հայտարարել է, որ կանանց թույլ կտան աշխատել, սովորել և մասնակցել հասարակական կյանքին՝ «իսլամական օրենքների շրջանակներում»: Սակայն թալիբների կողմից իշխանությունը զավթելու առաջին օրերից հին կարգը սկսել է վերադառնալ: Որոշ գավառներում կանանց կարգադրվել է տնից դուրս չգալ առանց արական սեռի հարազատների ուղեկցության:

Հերաթում՝ Աֆղանստանի արևմուտքում, «Թալիբան» շարժման զինյալները կանխել են ուսանողուհիների և ուսուցիչների մուտքը համալսարան: Հարավային Կանդահար քաղաքում փակվել են կանանց կլինիկաները:

Տեղացի կանայք ասում են, որ սկսել են բուրքա կրել փողոցում՝ մասամբ վախից, մասամբ՝ պահանջի վերադարձի ակնկալիքի պատճառով:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ թալիբները մահապատժի կենթարկեն խաղաղ բնակիչներին և զինվորականներին: Հայտնի է նաև կանանց իրավունքների սահմանափակման, այդ թվում՝ նրանց ազատ տեղաշարժի և աղջիկների դպրոց հաճախելու իրավունքի, երեխաներին զինվորագրելու և խաղաղ ցույցերը ճնշելու մասին:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել