Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:26 24-09-2024

Իշխանությունը որոշել է փակել Միհրան Պողոսյանի ընտանիքին պատկանող «Կեչառիս» հյուրանոցը

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը որոշում է կայացրել փակել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընտանիքին պատկանող, Ծաղկաձորում գտնվող «Կեչառիս» հյուրանոցը:

Մեր տեղեկություններով՝ տեսչական մարմնի ստուգումները պայմանավորված են վերջերս Միհրան Պողոսյանի տված հարցազրույցով, որտեղ վերջինս քննադատել է գործող իշխանության վարած քաղաքականությունը։

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը հարցազրույցի ժամանակ ասել էր, որ ՀՀ իշխանությունը Ադրբեջանի հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել Տիգրանաշեն գյուղը հանձնելու մասին։ Նրա խոսքով՝ այդ քայլով Ադրբեջանը վերահսկողության տակ կվերցնի դեպի հարավ գնացող ճանապարհը, փաստացի՝ Հայաստանի ճանապարհը դեպի Սյունիք:


Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից