Ներքին 1 տարի առաջ - 18:00 24-09-2024

Մեր հաշվին․ ավելի քան 349 մլն դրամ՝ «Երևան կլասիկ ֆեստ» փառատոնի համար

Երևանում Թումանյանի անվան զբոսայգում այս օրերին անցկացվում է «Երևան կլասիկ ֆեստ» սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոնը, որի մանրամասները Երևանի քաղաքապետարանն ամենօրյա ռեժիմով իրազեկում է երևանցիներին։
Նախագծի մեկնարկը տվեց «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, հաջորդող երկու օրերին հանդիսատեսին ներկայացավ Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի ակադեմիական նվագախումբը, այնուհետև Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախումբն ու երգչախումբը և Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը։

Ողջունելի է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հարկատուների վճարած հարկերից գոյացող գումարների հաշվին նաև մշակութային միջոցառումներ են կազմակարպվում, սակայն երևանցիների մի զգալի մասին հաստատապես հետաքրքրում է, թե հիշյալ միջոցառումների կազմակերպման համար իրենց վճարած հարկերից որքան գումար է հատկացվել։

Մասնավորապես Oragir.News-ը պարզեց, որ փառատոնի շրջանակներում մշակութային միջոցառումների տեխնիկական սպասարկման և ապահովման ծառայությունների մատուցումը՝ տեխնիկական միջոցներով, պարագաներով, լույսային և ձայնային սարքավորումների տեղադրման, մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքների իրականացմամբ, երևանցիների համար արժեցել է 339․861․600 դրամ։ Բացի այդ, այս արժեքն իր մեջ ներառում է եթերի համար նախատեսված նկարահանումների իրականացումը, տարածքի անվտանգության և մաքրման ծառայությունների ապահովումը, հանդիսավարի աշխատանքը, ինչպես նաև բեմահարթակի տեղադրումն ու ապամոնտաժումը։

Ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվել է «Բրիդջ» ՍՊԸ-ի հետ, որը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման տարիներին բազմաթիվ մեծ ու փոքր միջոցառումներ է կազմակերպել, երբեմն գնումների գործընթացը կազմակերպվել է առանց մրցույթ հայտարարելու՝ մեկ անձից ընթացակարգով։

Նույն միջոցառման շրջանակներում Երևանի քաղաքապետարանը 10․000․000 դրամ է հատկացրել՝ սեպտեմբերի 20-ին համաշխարհային և հայ դասական օպերաների հատվածների գալա համերգ կազմակերպելու համար։ Համերգային ծրագիրը պետք է լիներ 90 րոպե տևողությամբ, համապատասխան լուսային և հնչյունային տեխնիկայի առկայությամբ, և դրանք սպասարկող անձնակազմի ապահովմամբ:

Այս դեպքում էլ ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվել է Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի հետ, որն էլ իրականացրել է հիշյալ համերգի կազմակերպումը։


Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու