Մամուլ 2 տարի առաջ - 08:08 17-09-2024

ՔՊ-ական համայնքապետին պարտադրում են հրաժարական տալ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սիսիանում ներիշխանական գզվռտոց է սկսվել։ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ով իր ազգական Արմեն Հակոբջանյանին մեկ տարի առաջ մի կերպ համայնքապետ դարձրեց, այժմ ուզում է ազատվել նրանից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ազգականների միջով սեւ կատու է անցել այն բանից հետո, երբ Հակոբջանյանը փորձել է չենթարկվել Կարեն Համբարձումյանին՝ ասելով, որ ինքն այսուհետ միայնակ է որոշումներ կայացնելու։ Համբարձումյանը չի մարսել, որ իր շնորհիվ պաշտոն ստացածը կարող է իրեն ատամ ցույց տալ, եւ գործի է անցել։ Ավագանու սեպտեմբերի 13-ի նիստը ՔՊ-ականները միասնաբար բոյկոտել են, նիստին մասնակցել է միայն Արմեն Հակոբջանյանը։ ՔՊ-ական ավագանին որոշել է կաթվածահար անել համայնքի ղեկավարի աշխատանքը, եւ եթե նա ինքնակամ չհանձնվի, օրենքի ուժով հասնել նոր ընտրությունների։ Համբարձումյանն այդ պաշտոնում այժմ տեսնում է համայնքապետի տեղակալ Կարեն Հովհաննիսյանին։

Ավագանու ՔՊ-ական անդամ Նախշուն Յազլունյանին հարցրինք՝ ինչո՞ւ չեն մասնակցել նիստին, ասաց, որ չի ուզում այդ մասին խոսել․ «Հարցեր կան, հետո կիմանաք»։ Ճի՞շտ է, որ դժգոհ եք համայնքապետից եւ ուզում եք, որ հեռանա։ «Ո՞վ է ձեզ նման բան ասել»։ Դժգոհ չե՞ք։ «Հարցեր կան, բայց դա ի՞նչ կապ ունի․․․ բոլոր հարցերն էլ կարելի է ինչ-որ ձեւով լուծել»։ Ուզում եք Հակոբջանյանը հեռանա, ուրի՞շը փոխարինի նրան։ «Ես առայժմ այդ հարցերին չեմ պատասխանի»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց