Ներքին 1 տարի առաջ - 10:24 02-11-2024

Համայնքապետարանի ՔՊ-ական աշխատակիցը բնակիչներին պարտադրում է մասնակցել «Եվրաքվեին»․ վերջինիս շփոթված պատասխանը

Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի բնակիչներն Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում են՝ համայնքապետարանի ՔՊ-ական աշխատակիցը զանգահարում է բնակիչներին, ստիպում գնալ և քվեարկել «Եվրաքվե ին»։

«Պարզապես խայտառակություն է։ Ձաղիձորից ՔՊ-ական աշխատող Նանե Էվոյանը մարդկանց զանգահարում, պարտադրում է անձնագրով ներկայանալ և ստորագրել «Եվրաքվե» կոչվող թյուրիմացությունը: Սա այն դեպքում, երբ կազմակերպիչները հայտարարել են, որ իրենց ստորագրահավաքը ավարտվել է, և իրենք ունեն բավարար թվով ստորագրությունները: Անհասկանալի է, թե ինչու է այս անձը մարդկանց պարտադրում ստորագրել, հատկապես երբ ՔՊ-ն չի նախաձեռնել գործընթացը։

Նշենք, որ Թումանյան համայնքը ղեկավարում է ոչ թե ՔՊ-ական, այլ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Թումանյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց Նանե Էվոյանի հետ՝ պարզելու, թե ինչու է զանգում բնակիչներին ու պարտադրում գնալ և ստորագրել «Եվրաքվեի» համար։

Էվոյանը նախ հերքեց իր ՔՊ-ական լինելու մասին տեղեկությունը, ապա հավելեց, որ ինքը որևէ մեկին չի զանգահարել և ասել, որ գան և ստորագրեն «Եվրաքվե»-ի համար։

Դիտարկմանը, որ բնակիչներն ասում են՝ այդ հեռախոսազանգերի ձայնագրությունները կան, և կարող են հրապարակել, համայնքապետարանի աշխատակիցը արդեն այլ պատասխան տվեց․

«Ես որևէ մեկին, որևէ բան չեմ պարտադրել։ Տեղյակ ենք պահել բնակիչներին, բայց պարտադրանք չի եղել։ Ես ընդամենը տեղյակ եմ պահել, որ Եվրամիության համար քվեարկություն կա, բայց որևէ մեկին պարտադրաբար կամ ինչ-որ բան չի եղել հաստատ»։

Հարցին, թե որպես համայնքապետարանի աշխատակից՝ իր պարտականությունների մեջ մտնո՞ւմ է զանգել բնակիչներին և տեղյակ պահել այդ նախաձեռնության մասին, թե՞ իրեն հանձնարարվել է, ասաց․

«Ես ընդհանրապես կուսակցական պատկանելիություն չունեմ, որպես համայնքային ծառայող՝ ինձ վրա է դրված այդ աշխատանքը, որովհետև դա պետք է հանրային ծառայողներից լիներ, բայց ես որևէ մեկին պարտադրողաբար չեմ զանգել ու չեմ ասել, որ եկեք, ստորագրեք։ Ընդամենը ասել եմ, որ նման նախաձեռնություն կա, ժամերը, որ անձնագրով գան»,- ասաց Թումանյան խոշորացված համայնքի աշխատակիցը։

Հարցին՝ ինչո՞ւ է ինքն իրազեկման ակցիա անում, դա նախաձեռնության հեղինկաների և դրանում ներգրավված անձանց աշխատանքն է, ոչ թե պետական բյուջեից աշխատավարձ ստացող աշխատակցինը, Նանե Էվոյանը նախորդ ասածները սկսեց հերքել․

«Ընդամենը որ ինձ հարցրել են՝ Եվրամիության համար սորագրահավաք լինո՞ւմ է, թե՞ չէ, ասել ենք, որ լինում է, բայց որ ժամի, բանի վերաբերյալ տեղեկություն են հարցրել, ասել ենք՝ 1-ին հարկում՝ այսինչ ժամից, այնինչ ժամը, բայց որևէ մեկին պարտադրեմ, նման բան չի եղել»։

Ճշտող հարցին՝ իրեն ասե՞լ են, որ բնակիչներին զանգի և տեղեկացնի, թե՞ ինքուրույն է զանգել, Նանե Էվոյանն այսպես պատասխանեց․

«Չէ, ես որևէ մեկին իրազեկել կամ ինչ-որ բան չեմ արել, որ ասեմ՝ ես զանգել, ասել եմ։ Որ ինչ-որ մեկն ինձ զանգել, հարցրել է, ես իրենց ասել եմ, բայց ստիպողաբար որևէ մեկին չեմ ասել՝ եկեք, ստորագրեք, ստիպողաբար որևէ բան չի եղել»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից