Արտաքին 1 տարի առաջ - 13:57 15-09-2024

Հութիները լուսադեմին «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Կիրակի լուսադեմին Եմենից «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, գրում է The Times of Israel-ը՝ մանրամասնելով, որ սա երրորդ դեպքն է, երբ Իրանի կողմից աջակցվող հութի ապստամբներն ակնհայտ հաջողությամբ կարողանում են շրջանցել Իսրայելի հակաօդային պաշտպանությունը: Փոխանցում է Tert.am-ը։

Հրթիռի արձակման պատճառով Իսրայելի կենտրոնական հատվածի 112 բնակավայրերում օդային տագնապ է հայտարարվել:
Հրթիռը հարվածել է Բեն Շեմեն անտառի բաց տարածքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել Քֆար Դանիել բնակավայրի մոտ՝ Բեն Գուրիոն օդանավակայանից մի քանի կիլոմետր հարավ-արևելք:

Հութիների ներկայացուցիչ Նասր ալ Դին Ամերը հայտարարել է, որ հարձակումը ցույց է տվել, որ Իսրայելի ամբողջ տարածքը ենթարկվել է օդային հարձակմանը:

«Իսրայելական պաշտպանական համակարգերը ձախողել են, և Եմենի հրթիռը տեղ է հասել Ալլահի շնորհիվ։ Հակառակորդի տարածքի խորքերը հիմա ամբողջովին բաց են մեզ համար։ Նախկինում կիրառվում էին անօդաչու թռչող սարքեր, իսկ այժմ՝ հրթիռներ, և բոլորը տեղ են հասնում առանց որսվելու»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը