Արտաքին 9 ժամ առաջ - 09:46 19-07-2026

Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսական բանակը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի դեմ իրականացրել է ամբողջ լայնածավալ պատերազմի ընթացքում ամենահզոր և զանգվածային հրթիռային հարձակումներից մեկը, որի ընթացքում մեկ ժամից էլ պակաս ժամանակահատվածում քաղաքի ուղղությամբ արձակվել է մոտ 40 բալիստիկ հրթիռ։

Ինչպես հաղորդում է DW-ն, ռազմական դիտորդներն ու ռեսուրսները փաստում են, որ սա միաժամանակ արձակված հեռահար զենքերի ռեկորդային քանակ է, իսկ պայթյունների ալիքն այնքան ահնդատ ու հզոր է եղել, որ, ըստ AFP գործակալության փոխանցման, Կիևի կենտրոնում կայանված հարյուրավոր մեքենաների տագնապի ազդանշաններն ավտոմատ միացել են գետնի ցնցումներից։

Այս կործանարար օդային գրոհի ժամանակ ռուսական ուժերը կիրառել են իրենց ամենավտանգավոր զինատեսակները, այդ թվում՝ Իսկանդեր-Մ, Ցիրկոն և Ս-400 տեսակի հրթիռներ, որոնք հասցրել են զգալի ավերածություններ գործել քաղաքի տարբեր թաղամասերում։

Մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունների հաղորդած վերջին տեղեկությունների համաձայն՝ հարվածների և դրանց հետևանքով բռնկված հրդեհների պատճառով ամբողջությամբ կամ մասնակի այրվել են բազմաթիվ ավտոմեքենաներ, տեղական սուպերմարկետ, հանրակացարան և բնակելի բազմահարկ շենքեր, ինչի հետևանքով այս պահի դրությամբ առնվազն մեկ մարդ զոհվել է, իսկ 13-ը ստացել են տարբեր աստիճանի ծանրության վիրավորումներ, թեև տվյալները շարունակում են թարմացվել։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին