Արտաքին 2 տարի առաջ - 11:09 15-09-2024

«Յագի» թայֆունը պատուհասել է Մյանմային, ինչի հետևանքով առնվազն 74 մարդ է զոհվել

Մյանմայում առնվազն 74 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ անհետ կորել են «Յագի» թայֆունի առաջացրած ուժեղ հեղեղումների և սողանքների հետևանքով, կիրակի օրը հայտնել են պետական ​​լրատվամիջոցները։ Փոխանցում է News.am-ը։

Մյանմայի MNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երկրում հեղեղումների հետևանքով տուժել է ավելի քան 450 գյուղ և շրջան։ Ներկայումս շարունակվում են 89 մարդու որոնողափրկարարական աշխատանքները։

Ըստ գործակալության, մոտ 65 հազար տուն է ավերվել։

«Յագի» թայֆունը՝ Ասիայի այս տարվա ամենահզոր փոթորիկը, ավերածությունների իր հետքն է թողել Հարավարևելյան Ասիայում և հարավային Չինաստանում:

Վերջին տվյալների համաձայն, Վիետնամում փոթորկի, դրա առաջացրած սողանքների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 226-ի։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան