Ներքին 2 տարի առաջ - 22:47 13-09-2024

ՀՀ-ում 2020 ամուսնալուծություն է գրանցվել, ամենաշատը՝ Գեղարքունիքի մարզում. փաստաբան

«2024 թվականի առաջին կիսամյակին Հայաստանում գրանցվել է 2020 ամուսնալուծություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.3%-ով ավելի է», - այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գոհար Գասպարյանը։

Նրա խոսքով՝ ամուսնալուծությունների պատճառները տարբեր են. «Ամուսնալուծության պատճառները տարբեր են, ամենատարածվածները՝ ընտանեկան բռնություններն են, խաղամոլությունը ընդ որում կանանց շրջանում է հասկապես տարածված, ֆինանսական խնդիրներն են և ծնողների հետ կապված միջանձնային հարաբերություններում եղած խնդիրներն են, օրինակ՝ երբ ավագ սերունդը միջամտում է ամուսինների անձնական գործերին»։

Փաստաբանը հավելեց, որ ամուսնալուծությունները Երևանում լինում են հիմնականում դավաճանության, խաղամոլության և ֆինանսական խնդիրների պատճառով, իսկ մարզերում պատճառները ծնողներն են. «Այս տարի ևս ամենաշատ ամուսնալուծությունը գրանցվել է Գեղարքունիքի մարզում։ Հիմնական խնդիրներն են մարզերում ընտանեկան կոնֆլիկտները, ծնողների հետ անհաշտությունները»։

Գասպարյանը նաև նշեց, որ վերջին շրջանում ավելացել են 1-2 տարի ամուսնական կյանքով ապրող զույգերի ամուսնալուծությունները. «Ընդհանուր առմամբ շատ տարբեր տարիքային խմբեր են ամուսնալուծվում։ Իմ պրակտիկայում ավելի շատ ամսունալուծվում են 10-15 տարվա ամուսինները և հիմնականում նախաձեռնողը լինում են կանայք։ Բայց վաղ ամուսնալուծությունները հիմա ևս ավելացել են, ինչի պատճառներից մեկն է նաև այն, որ ամուսնության վաղ շրջանում բացահայտում են կողակցի վատ սովորությունները։ Շատ դեպքերում ուղղակի պատրաստ չեն լինում ամուսնական կյանքին, երեխաներին, ֆինանսական խնդիրներին և այլն»,- եզրափակեց փաստաբանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով