Ներքին 5 տարի առաջ - 23:29 13-07-2021

Ամենաշատը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հիմնադրամի ֆինանսական մուտքերն են եղել

Ըստ այդ տեղեկանքի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել է 478 մլն 720 հազար դրամ, ելքերը կազմել են 476 մլն 984 հազար դրամ։ Երկրորդ տեղում «Հայաստան» դաշինքն է, որի նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 331 մլն 42 հազար դրամ, իսկ ելքերը՝ 330 մլն 856 հազար դրամ։ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 274 մլն 39 հազար դրամ, իսկ ելքերը՝ 271 մլն 757 հազար դրամ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադրամի մուտքերն են 89 մլն 869 հազար դրամ, ելքերը՝ 88 մլն 679 հազար դրամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրամի մուտքերը՝ 88 մլն 295 հազար դրամ, ելքերը՝ 88 մլն 25 հազար դրամ։ Դեմոկրատական կուսակցության հիմնադրամի մուտքերը, որի առաջին համարը գործարար Տիգրան Արզաքանցյանն էր, կազմել են 36 մլն 379 հազար դրամ, ելքերը՝ 35 մլն 28 հազար դրամ։ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 55 մլն 747 հազար դրամ, ելքերը՝ 55 մլն 730 հազար դրամ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը