Ներքին 2 տարի առաջ - 10:30 11-09-2024

Դդումի կուտը միշտ չէ, որ օգտակար է․ ինչպես գցեցին և նստեցրին Առուշ Առուշանյանին

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ և նրան դատապարտեց ազատազրկման 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով։

Հիշեցնենք, որ 10 օր առաջ՝ սեպտեմբերի 1-ին, Առուշանյանը, դատարանի շենքի առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քաղաքական հետապնդումների մասին պնդումներին, ասում էր, որ ինքը քաղաքականությամբ չի էլ զբաղվում, դատական գործընթացը քաղաքական հետապնդում չի համարում։

Այսպիսի կտրուկ շրջադարձը առաջացրել էր լրագրողների զարմանքը, որոնք չհասկացան, թե ինչու ակնհայտ քաղաքական հետապնդման ենթարկվող Առուշանյանը իր նկատմամբ դատավարությունը քաղաքական հետապնդում չի համարում։ Ակամա կասկած շրջանառվեց, որ Առուշանյանն ինչ-որ գործարքի է գնացել իշխանությունների հետ։

Oragir.News-ի աղբյուրը պատմում է, որ այս «շրջադարձի» հետևում կանգնած է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նա Սյունիքի մարզպետի նախկին տեղակալ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանի միջնորդությամբ՝ Առուշ Առուշանյանին գործարք է առաջարկել․ առաջարկի էությունը եղել է այն, որ Առուշանանը հրապարակային հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ, ապա հայտարարի, որ քաղաքականությամբ չի զբաղվում, և որ Նիկոլ Փաշինյանի հանդեպ վերաբերմունքը պետության հանդեպ վերաբերմունքի հետ նույնական է։ Փոխարենը Գորիսի քաղաքապետին Նիկոլ Փաշինյանի անունից խոստացել են, որ դատական գործընթացից ինքն ազատ կարձակվի, առավելագույնը՝ պայմանական պատիժ կկիրառվի։

Եվ այս, ինչպես ասում են՝ «դդմի կուտն» է, ենթադրաբար, եղել պատճառը, որ Առուշանյանը հայտարարում էր, թե ինքը քաղաքականությամբ չի էլ զբաղվում, դատական գործընթացը քաղաքական հետապնդում չի համարում։ Նա թյուրիմացաբար կարծում էր, թե պայմանը ուժի մեջ կմնա, և եթե չքաղաքականացնի գործընթացն, ապա պատժից կազատվի։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն, դատավճռի հրապարակումից օրեր առաջ Արայիկ Հարությունյանը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանին պայմանավորվածության մասին, բայց վերջինս ասել է, որ Առուշ Առուշանյանը պետք է անպայման «նստի»։

Այժմ Առուշ Առուշանյանը հայտնվել է հիմարագույն վիճակում, որովհետև ոչ միայն ազատազրկվելու է, այլև չի կարողանալու դրանից գոնե դիվիդենտներ ստանալ, քանի որ արդեն հայտարարել է, որ դատավարությունը քաղաքական հետապնդում չէ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է