Ներքին 1 տարի առաջ - 17:00 10-09-2024

Oragir.News-ի խորհրդատվությունից հետո ԿԿՀ կայքը վերականգնվել է

Oragir.News-ը դեռևս նախորդ ուրբաթ հայտնել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքը խափանվել է, և օրեր շարունակ այն չի գործում։ Այս կայքում են ներկայացված ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերը, որոնք վերջիններս ամեն տարի մայիս ամսին ներկայացնում են ԿԿՀ։

Հանգստյան օրերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքը երբեմն վերականգնվում էր, սակայն կայքի հայտարարագրերի բաժինը, որտեղ ներկայացված են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը, շարունակում էր անհասանելի մնալ։ Երեկ ողջ օրվա ընթացքում ԿԿՀ պաշտոնական կայքը կրկին չէր գործում, իսկ պատճառների մասին՝ հանձնաժողովը որևէ հայտարարություն չէր տարածել։

Oragir.News-ը երեկ ավելի ուշ պարզել և ԿԿՀ աշխատակազմի համար անվճար հիմունքներով հանրային խորհրդատվություն էր անցկացրել՝ հայտնելով, թե որն է կայքի խափանման պատճառը։ Խափանումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ կայքի SSL սերտիֆիկատի ժամկետը լրացել էր և այն չէր թարմացվել։

Հատկանշական է, որ Oragir.News-ի խորհրդատվությունից հետո այսօր արդեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքը, այդ թվում հայտարարագրերի բաժինը վերականգնվել է, իսկ մեր մատնանշած խնդիրը՝ լուծվել։

Oragir.News-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անձնակազմին շնորհավորում է կայքի վերականգնման կապակցությամբ, տեղեկացնում, որ այսօրվանից սկսած կշարունակի իր ընթերցողներին ներկայացնել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը։


Ամենից շատ դիտված

23:35 Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմությանը չվերցնել մանդատները. Ռուբինյան
23:28 ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ
22:28 42-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր
20:02 Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
22:51 Հեքիաթ պատմողները այսօր բառի բուն իմաստով բռնվել են հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան
20:30 Պահանջել ենք, որ ողջ Երևանում վերահաշվարկ կատարվի, հետագա քայլերը կհասկանանք․ Շահեն Հարությունյան
13:17 Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել, բայց ամենավտանգավորը ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան
13:00 Գերիների ազատման հույս է արթնանում
22:05 Արցախի ժողովրդի պայքարը չի ավարտվել. այն շարունակվում է՝ հանուն իրավունքների, արժանապատվության և արդարության