Ներքին 3 տարի առաջ - 20:30 29-01-2023

Oragir.News-ի հոդվածից հետո հանձնաժողովը պարզաբանումներ է պահանջելու Փաշինյաններից ունեցվածքի վերաբերյալ

Oragir.News-ը մոտ մեկ շաբաթ առաջ անդրադարձել էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կրած թանկարժեք զարդերից մեկին՝ ժամացույցին, որն արտաքինից չափազանց նման է Roger Dubuis ապրանքանիշի ադամանդակուռ, վարդագույն ոսկուց, կոկորդիլոսի կաշվով 27 000 դոլար արժողությամբ ժամացույցին։

Մենք նաև հարցում էինք ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ խնդրելով պատասխանել հարցին, թե արդյոք հանձնաժողովը Փաշինյանից ու նրա տիկնոջից պարզաբանում պահանջել է թանկարժեք ժամացույցի ծագումնաբանության վերաբերյալ, այն մասին, թե ինչ միջոցներով է ձեռք բերվել ժամացույցը։

Հանձնաժողովից մեզ պատասխանել են, որ հիմք ընդունելով հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչ սահմանելու և դրա հիման վրա պետական պաշտոնյաների ցանկը հաստատելու մասին 2022 թ-ի հոկտեմբերի 16-ի N 02-L որոշումը՝ իրենք իրականացնում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերի վերլուծություն։

«Հայտարարագրերի վերլուծության արդյունքների հիման վրա դուրսբերված անհամապատասխանությունների վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը առաջիկայում պահանջելու է պարզաբանումներ»։

Միաժամանակ, հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել պարզաբանում պահանջել նաև մեր հոդվածում նշված տվյալի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա