Ներքին 3 տարի առաջ - 11:40 29-04-2023

Հակակոռուպցիոն կոնիտեն Oragir.News-ի հրապարակումից հետո հաղորդագրություն է տարածել

Նախօրեին Oragir.News-ը հայտնել էր Արագածավան համայնքում տեղի ունեցած խուզարկությունների մասին։ Մեզ հայտնի էր դարձել, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը խուզարկություններ են իրականացրել Թալին խոշորացված համայնքի Արագածավան բնակավայրի մի քանի բնակիչների տներում, այդ թվում՝ 2018 թվականի իշխանափոխությանը ակտիվ մասնակցած, Նիկոլ Փաշինյանի մոլի աջակից, Թալինի համայքնապետի հետ բոլոր միջոցառումներին ներկա Սուրեն Թորոսյանի՝ Փչան Սուրոյի տանը: Մեր աղբյուրը հայտնել էր, որ խուզարկություններն առնչվում են կոռուպցիոն դրսևորումների։

Հակակոռուպցիան կոմիտեն ավելի ուշ հաղորդագրություն է տարածել դեպքի առնչությամբ, որտեղ մասնավորապես նշվում է․ «Թալինի համայնքապետարանի աշխատակցի հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրենի կողմից 1.900.000 ՀՀ դրամ կաշառք տալու դեպք: Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրեն Է. Ա.-ն, մտադիր լինելով ընդլայնել Արագածոտնի մարզում պեռլիտի վերամշակման գործարանի աշխատանքներն ու Մաստարայի պեռլիտի հանքավայրի շահագործման համար նոր հողատարածք վարձակալել, հանրային լսումներ կազմակերպելու և դրական եզրակացություն ստանալու նպատակով դիմել է Թալինի համայնքապետարան, որտեղ իրականացված չորս լսումների արդյունքների, ինչպես նաև համայնքի բնակիչների բողոքների հիման վրա տրվել է բացասական եզրակացություն:

Այնուհետև «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրեն Է. Ա.-ն դիմել է «Թալինի համայնքային ծառայություն, կոմունալ» ՀՈԱԿ-ի տեղամասի պետ Ս. Թ.-ին և վերջինիս խնդրել միջնորդել Թալին համայնքի ղեկավար Տ. Ս.-ին՝ (Տավրոս Սափեյան՝ խմբ․) կաշառքի դիմաց Մաստարայի պեռլիտի հանքավայրի շահագործման համար նոր հողատարածքը վարձակալության տրամադրելու և արդյունահանման աշխատանքներ կատարելու նպատակով հանրային կրկնակի լսումներ կազմակերպելու, ինչպես նաև նոր՝ դրական եզրակացություն տալու համար:

Դրանից հետո Ս. Թ.-ն (Սուրեն Թորոսյան՝ Փչան Սուրո) հաղորդում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ «Ա.Պեռլիտ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից կաշառք տալու վերաբերյալ, որի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում իրականացվել է կաշառք ստանալու նմանակում: Հիշյալ գործողության շրջանակում Է. Ա.-ն Ս. Թ.-ի միջոցով 2023 թվականի ապրիլի 27-ին Տ. Ս.-ին տվել է խոշոր չափերով՝ 1.900.000 ՀՀ դրամ կաշառք:

Կաշառք տալուց անմիջապես հետո Է. Ա.-ն ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը