Ներքին 1 տարի առաջ - 20:50 05-09-2024

Դիպլոմ չի տրվում, դասավանդում են ՔՊ-ականները, ուսուցումն անվճար է, ապագան` անորոշ

Այս տարվա մարտին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժողովրդավարության դպրոց բացեց։ Դպրոցի բացմանը ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչության անդամներ, ԱԺ պատգամավորներ։

Ովքե՞ր կարող են ընդունվել ՔՊ ժողովրդավարության դպրոց, ի՞նչ առարկաներ են դասավանդելու, ովքե՞ր են դասավանդելու, որքա՞ն աշխատավարձ են ստանալու դասավանդողները, ի՞նչ դիպլոմ է տրվելու ավարտելուց հետո, ի՞նչ իրավական կարգավիճակ ունի դպրոցը․․․

Այս հարցերի պատասխանները ստանալու համար Oragir.News-ը կապ հաստատեց ԱԺ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ։ Նրա խոսքով՝ կարող են ընդունվել բոլոր նրանք, ովքեր հայտ են ներկայացրել։

«Ընդունելությունը իրականացվում է մրցութային կարգով։

Դպրոցում բանախոսությունների շարք է լինելու՝ քննարկումներ ամենատարբեր թեմաների շուրջ։

Հարցին՝ ովքե՞ր են դասավանդելու դպրոցում և որքա՞ն են վարձատրվելու, Ալեքսանյանը պատասխանեց․

«Դպրոցում դասավանդում են մեր քաղաքական թիմի անդամները։

«Չկա աշխատավարձ դասավանդողների համար, մեր քաղաքական թիմի անդամներն են, ովքեր բանախոսություններ են կարդալու դպրոցի ուսանողների համար։ Դպրոցում ուսանելն ամբողջությամբ անվճար է»։

Ըստ Ալեքսանյանի՝ դպրոցում դիպլոմ չի տրվում, և դպրոցն իրավական կարգավիճակ չունի։

«Դպրոցն իրավական կարգավիճակ, որպես այդպիսին, չունի։ «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության կողմից կազմակերպվող դասընթացների շարք է ընդամենը»,- եզրափակեց նա։

Ստացվում է՝ ՔՊ-ն բացել է դպրոց, որտեղ բանախոսություններ են կարդալու մարդիկ, ովքեր Արցախը չեն տեսնում Հայաստանի կազմում, պատմության դասագրքերից խմբագրում են 600 տարվա պատմություն, դպրոցական ծրագրում ներառում են Սնուփ Դոգի «արվեստը» կամ չգիտեն՝ օրինակ, որ փետրվար ամիսը 31 օր չունի։

Հաշվի առնելով այս ամենը՝ պատկերացնելն անգամ ավելորդ է, թե ինչ քննարկումներ ու բանախոսություններ են լինելու այդ դպրոցում, և ինչ «կրթություն» են ստանալու դպրոցի դիմորդները։

Ապագան անորոշ ու մութ է ոչ միայն այս դպրոցում սովորողների համար, այլ նաև «Ապագա կա՛» վանկարկողների։ Հարց է՝ որտե՞ղ են աշխատելու և ում վրա են փորձարկելու իրենց դասավանդման «հմտությունները» ՔՊ-ական «դասախոսական» կազմը հնարավոր իշխանափոխությունից ու Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից