Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:17 05-09-2024

Մեր գյուղ հարս չեն գալիս, դրա համար էլ առաջին դասարան չունենք. Թավշուտի գյուղապետ

Արդեն հայտնել էինք, որ այս տարի առաջին դասարանցիներ չունեն Շիրակի մարզի 9 գյուղեր՝ Թավշուտը, Լեռնուտը, Կաքավասարը, Աղվորիկը, Արդենիսը, Գտաշենը, Զորակերտն ու Շաղիկը։

Oragir.News-ը զրուցել է առաջին դասարան չունեցող այս գյուղերի գյուղապետերի հետ։

Աշոցք խոշորացված համայնքի Կաքավասարի գյուղապետ Ռազմիկ Ավագյանն ասում է՝ «Որ գյուղում երիտասարդները չամուսնանան, պարզ չէ՞, որ այս վիճակը պիտի լինի»։

«Գյուղի հիմնական խնդիրը տրանսպորտն է, թե չէ էնպես չէ, որ մարդկանց կյանքի որակը շատ վատն է։ Ժողովուրդը աշխատում, ապրում է։ Խնդիրներ կան, որոնք տարիներով չեն լուծվում»,-ասում է Կաքավասարի գյուղապետը։

Ռազմիկ Ավագյանն ասում է` որ չի եղել տարի, որ իրենք գոնե 1 առաջին դասարան չունենան։

Ամասիայի տարածաշրջանի Արդենիս գյուղի վարչական ղեկավար Զորիկ Իսպիրյանն էլ ասում է.

«Դպրոցը նորմալ է, բարեկարգված, բայց խնդիրն այն է, որ տրանսպորտ չկա։ Եթե մեքենա չունես՝ դժվար է, կապը կտրված է քաղաքից։ Մարդիկ իրենց երեխաներին ավելի մոտ դպրոց են ուղարկում։ Այս տարի չունենք առաջին դասարան, սա խնդիր է, լուրջ խնդիր, որը տարիներով չի լուծվում։ Ուսուցիչներ ունենք, որ Աշոցքից գալիս դաս են տալիս ու գնում են, էս մարդիկ իրենց սեփական տրանսպորտն ունեն։ Էս վերևի գյուղերում իրավիճակը ծանր է, կապը կտրված է քաղաքից»,- ընդգծում է գյուղապետը։

Ամասիայի տարածաշրջանի Գտաշենի գյուղապետ Արմեն Էգնատոսյանն էլ հայտարարեց.

«Գյուղում բնակչությունը շատ չէ, հիմնականում մնացել են մարդիկ, ովքեր կառչած են այս հողից։ Վերջերս գյուղից 2-3 ընտանիք գնաց։ Ուրախալին գոնե այն է, որ Գյումրի են տեղափոխվել, ոչ թե արտերկիր։ Տրանսպորտ չկա, ավելի ճիշտ՝ ուղևոր չկա։ Ավտոբուսը 2-3 ուղևորի համար չի աշխատում։

Երիտասարդները դեպի քաղաք են ձգտում, դպրոցն ավարտում են ու քաղաք տեղափոխվում, որովհետև գիտեն, որ քաղաքում գոնե մի բան կգտնեն։ Նրանց ծնողներն էլ, բնականաբար՝ եթե անասուն չեն պահում, ստիպված պիտի գյուղը լքեն գնան քաղաք»:

Զրուցեցինք նաև Աշոցքի տարածաշրջանի Թավշուտի գյուղապետ Իգիթ Առաքելյանի հետ։

«Գյուղում աճ չկա, ես ձեզ պարզ ասեմ... տղաները չեն ամուսնանում, գյուղում 30 ազապ տղա ունենք։ Աղջիկները մեր գյուղ հարս չեն գալիս, ասում են՝ աշխարհից կտրված է։ Մեր տղերքին աղջիկ չեն տալիս, դրա համար էլ առաջին դասարան չունենք։ Ոչ մի բանից չենք դժգոհում։ Մի տրանսպորտ, որ լինի, ամեն ինչ տեղը կընկնի»,- ասում է Իգիթ Առաքելյանը։

Նրա խոսքով` անցած ուսումնական տարում 4 առաջին դասարանցի են ունեցել։

Այս գյուղերում, որտեղ չունեն առաջին դասարան, հիմնական խնդիրը տրանսպորտն է։ Այս գյուղերը 27-30 կմ են հեռու Գյումրիից, բայց կտրված են քաղաքից տրանսպորտի բացակայության պատճառով։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան