Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:47 05-09-2024

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի 9 բնակավայրերում այս տարի 1-ին դասարան չունեն

«Այս տարի Շիրակը մարզի Ամասիա և Աշոցք խոշորացված համայնքների հեռավոր բնակավայրերում առաջին դասարան չունեն»,-այս մասին Oragir.News-ին հայտնեցին Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Խոսքը Շիրակի մարզի ինը գյուղերի մասին է` Թավշուտ, Լեռնուտ, Կաքավասար, Աղվորիկ, Արդենիս, Գտաշեն, Զորակերտ, Շաղիկ։

Շիրակի մարզպետի աշխատակազմից փոխանցում են նաև, որ ըստ նախնական տվյալների` 2024-2025 ուստարում Շիրակի մարզում առաջին դասարան է գնացել 2741 աշակերտ։

Շիրակի մարզպետի աշխատակազմից նաև հետաքրքրվեցինք, արդյո՞ք դպրոցներում կան բացակա դասագրքեր։

«Դասագրքերի խնդիր մարզը չունի, միայն դեռևս հրապարակված չէ 10-րդ դասարանի Հայոց պատմություն առարկայի դասագիրքը, դեռևս հին դասագրքերով են կազմակերպում դասապրոցեսը, մինչեւ դասագրքի հրապարակվելը»,- հայտնեցին մարզպետի աշխատակազմից։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում