Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 10:34 04-09-2024

Նիկոլ Փաշինյանն այնքան է վախենում, որ փողոցը երկկողմանի փակել են

Քիչ առաջ Արշակունյաց պողոտայով դեպի Արգիշտի փողոց սլացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշատասյանը, որի համար մեծաթիվ ոստիկաններ բացում էին ճանապարհը և խոչընդոտում մյուս վարորդների տեղաշարժը, ինչին վերջիններս արձագանքում էին բողոքի ազդանշաններով։

Հարկ է նշել, որ ոչ վաղ անցյալում, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան համար փակվում էր միայն այն ճանապարհահատվածը, որով նա պետք է անցներ, սակայն հիմա ոստիկանները ճանապարհը երկկողմանի են փակում։

Մինչ վարչապետի ավտոշարասյանը կմոտենար Արշակունյաց - Ագաթանգեղոս - Արգիշտի փողոցների խաչմերուկին, այդտեղ ստեղծվեց վթարային իրավիճակ՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ։

Նշենք, որ վարորդների ազդանշաններն ավելի ուժեղացան, երբ Նիկոլ Փաշինյանն անցավ նրանց կողքով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ