Ներքին Եկեք հետ տանք Տեսանյութ 2 տարի առաջ - 17:00 01-09-2024

Տաքսիստները պիտի հարկվե՞ն, թե՞ ոչ. Փաշինյանի հերթական սուտը. «Եկեք հետ տանք»

Երեկ Նիկոլ Փաշինյանը իր 2 ժամ տևած ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե «ոչ ոք երբեք չի ասել, որ տաքսուն վճարված գումարը չպետք է հարկվի»։

«Ասում են, որ ես ժամանակին ասել եմ՝ տաքսիստների համար լավ պայմաններ կապահովենք։ Մենք ապահովել ենք այդ լավ պայմանները. անհատ տաքսու վարորդների համար եղել է արտոնագրման վճար, լիցենզավորման վճար, որը մենք ժամանակին չեղարկել ենք»,- հայտարարեց Փաշինյանը։

Սակայն ճակատագրի դառը հեգնանքով Փաշինյանը 6 տարի առաջ իսկապես այլ բան է ասել։

2018 թ․ սեպտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանն Արցախում էր և չէր կարողացել մասնակցել Աջափնյակ համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին։ Վերադարձին նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել էր տարբեր հարցերի մասին, այդ թվում՝ տաքսիստների հարկման մեխանիզմներից։

«Մենք կարծեք թե շատ լավ որոշման ենք հանգում անհատ տաքսիների վարորդների համար: Մենք շատ մոտ ենք որոշմանը, որ ՀՀ տարածքում եւ Երեւանում անհատ տաքսիների վարորդներին կազատենք բոլոր տեսակի հարկերից: Սա շատ կարեւոր որոշում է, այն ունի սոցիալական նշանակություն»,-հայտարարել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը