Ներքին 1 տարի առաջ - 13:01 30-08-2024

Սեպտեմբերի 2-ից կմեկնարկի «Զգուշացեք, երեխաներ են» միջացառումը

Հարգելի՛ քաղաքացիներ, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 2-ից ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում անցկացնելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով 10-օրյա միջոցառում։ Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է․

• տարրական դասարանների երեխաներին ուղեկցել և չթողնել առանց հսկողության,
• տրանսպորտային միջոցները չտրամադրել անչափահասներին,
• երթևեկելիս լինել խիստ ուշադիր և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները,
• մեքենաները չկայանել արգելվող գոտիներում 2-րդ շարք կամ հետիոտնային անցումների վրա։

ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում ցուցաբերել օրինապահ վարքագիծ, պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու հասարակական կարգը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից