Ներքին 3 տարի առաջ - 11:45 29-09-2023

Սեպտեմբերի 30-ին Մատենադարանի մոտից կմեկնարկի խաղաղ երթ՝ ի աջակցություն մեր հայրենակից Ռուբեն Վարդանյանի

«Մատենա» միջազգային դպրոցի գործադիր տնօրեն Ռուբեն Հայրապետյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵ’Լ
Ընկերնե’ր, հազարավոր նամակներ և զանգեր ենք ստացել Հայաստանից և ամբողջ աշխարհից այն հարցով, թե ինչպես կարելի է օգնել Ռուբեն Վարդանյանին, որը պարզապես առևանգվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից զուտ այն պատճառով, որ պայքարել և պայքարում է իր հայրենիքի համար: Դրանով իսկ Ռուբենը, ցավոք, դարձել է Ադրբեջանի թիվ 1 թշնամին և թիրախը:
Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում բոլոր հնարավոր ուղղություններով՝ իրավական, դիվանագիտական, տեղեկատվական և այլն: Այդ պայքարի համար չափազանց կարևոր է առավելագույն իրազեկումը և աշխարհի ուշադրության գրավումը Ադրբեջանի հերթական խայտառակ արարքին:

Այդ նպատակով սեպտեմբերի 30-ին՝ 15:00-ին, Մատենադարանի մոտից կմեկնարկի խաղաղ երթ՝ ի աջակցություն մեր հայրենակից Ռուբեն Վարդանյանի, որը մեղմ ասած քիչ բան չի արել Հայաստանի և Արցախի համար:
Հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի հեղինակությունը և դեպքի միջազգային հնչեղությունը՝ սա առիթ է՝ նորից բարձրաձայնելու և պահանջելու առևանգված ու գերեվարված մեր բոլոր հայրենակիցների վերադարձը:
Խնդրում եմ մի կողմ թողնել բոլոր տեսակի քաղաքական, կիսաքաղաքական քայքայող թեմաները և միանալ աջակցության խաղաղ երթին:
Հարգանքով՝
Ռուբեն Հայրապետյան՝
Ռուբեն Վարդանյանի ընկեր և գործընկեր»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել