Ներքին 2 տարի առաջ - 17:59 27-08-2024

Մեկ օրում գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 24 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 23-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 127 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 20, ֆիզիկական ներգործության՝ 14, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 11, խարդախության՝ 10, հոգեկան ներգործության՝ 9, թմրանյութի հայտնաբերման՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու և դատական ակտը չկատարելու՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու, համակարգչային հափշտակության, խուլիգանության, փաստաթղթեր կեղծելու ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, կողոպուտի, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, զենք-զինամթերքի առգրավման, ինքնիրավչության, հրապարակային սակարկություններ կամ գնումներ անցկացնելիս չարաշահումների և սառը զենք կրելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է սպանության, բնակարանային գողության և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 3 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել