Ներքին 1 տարի առաջ - 14:50 05-08-2025

Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 36-ը՝ վիրավորվել

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները օգոստոսի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում բացահայտվել է 100 հանցագործություն: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

Մասնավորապես, բացահայտվել է՝


15 դեպք՝ խարդախության,

12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,

7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,

5 դեպք՝ բնակարանային գողության,

3-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի հայտնաբերման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու,

2-ական դեպք՝ շորթման, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման։

Բացահայտվել են նաև մարդու առևանգման, ավազակության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կավատության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, սուտ մատնության, փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, ջրերն աղտոտելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, պետական սահմանն ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 2-ական դեպք՝ անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, խարդախության, անձնական ունեցվածքի գողության, 1-ական դեպք՝ բնակարանային գողության, մարմնական վնասվածք պատճառելու։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել