Ներքին 1 տարի առաջ - 22:56 22-08-2024

«Զվարթնոց»-ում պարեկները տուգանել են թույլատրելի վայրում կայանված ավտոբուսի վարորդին

Oragir.News-ը ահազանգ է ստացել տուրիստական ընկերություններից մեկի տնօրենից, որը նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում տուրիստական ավտոբուսի վարորդը փորձել է կայանել ավտոբուսների համար նախատեսված տարածքում, սակայն պարեկը տուգանել է վարորդին:

«Զվարթնոց» օդանավակայանում ավտոբուսների համար հատուկ թույլատրվող տեղում, որ կար տարիներ շարունակ, նշանը հանել են և թույլ չեն տալիս կայանել միկրոավտոբուսներին և ավտոբուսներին։ Երկու օր առաջ պարեկը տուգանք է գրել վարորդին և ասել է, որ իրավունք չունի այստեղ կայանելու։ Ես զանգել եմ «Զվարթնոց» օդանավակայան, ասացին, որ տեղյակ չեն, զանգահարեմ ճանապարհային ոստիկանություն»,- ասաց նա՝ հավելելով, որ զբոսաշրջության ոլորտի զարգացմանը նպաստելու փոխարեն հակառակ քայլերն են անում:

Oragir News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար փորձեց կապ հաստատել «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Ղուկասյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

Oragir News-ը խնդրի առնչությամբ կապ հաստատեց նաև ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի հետ:

«Նախ՝ նշանները հանել-դնելիս չեն իրազեկում: Նշանը կա՛մ հանվում է, կա՛մ դրվում, այսինքն` վարորդը պետք է տեսնի՝ նշան կա, թե ոչ: Ճանապարհային երթևեկության գոյություն չունի, որ գրած է «ավտոբուս», ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում։

Կա ճանապարհային երթևեկության արգելող նշան, ու գծանշում կա դեղին գույնով, որ չի կարելի կայանել, իսկ ճանապարհի ամենասկզբում կա մի նշան՝ կապույտ գույնով, դա կոչվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի համար նախատեսված գոտի, իսկ ընդհանուր տրանսպորտային միջոց համարվում է այն տրանսպորտային միջոցը, որն ունի սահմանված երթուղի, կանգառի կետեր ու բնականաբար ուղևորներ»,- ասաց նա:

Ստացվում է՝ պատկան մարմիններն իրականացնում են բարեփոխումներ, որոնց մասին ոչ միայն պատշաճ չեն իրազեկում քաղաքացիներին, այլ նաև պատասխանատուները լիարժեք չեն տիրապետում խնդրին և չեն կարողանում հավուր պատշաճի մեկնաբանություն տալ։

Փաստաց, ՀՀ հպարտ քաղաքացին այս իշխանությունների համար տուգանքի մատերիալ է, չնայած դեռ 2018թ.-ին իշխանություն տենչող ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակառակն էր պնդում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ