Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:22 20-08-2024

Ոչ մի բանից էլ գոհ չենք, կյանք չէ, շան տանջանք է. գյուղացի

54- ամյա Հայաստան Սարգսյանը ապրում է Շիրակի մարզի սահմանամերձ Լուսաղբյուր գյուղում։ Ասում է` գյուղացու համար ամառ-ձմեռ չկա, տարվա չորս եղանակներն էլ տանջանք են։

«Մենք անասնապահությամբ ենք զբաղվում, հող չունենք, թեպետ ձեռնտու էլ չէ։ Առնենք թանկ ու կրակ, հետո ինչ է լինելու։ Էսօր ցանում ես, վաղը չգիտես ինչ ես հավաքելու։ Գյուղացուն բացի տանջանքից ոչինչ չի մնում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Լուսաղբյուրի բնակիչը։

Տիկին Հայաստանն ասում է, որ Փաշինյանին ընտրեցին, որ ժողովրդի մատից փուշ հանի, բայց եղավ ճիշտ հակառակը։

«Էս պետության վրա հույս դնել պետք չէ, առաջ գոնե գիտեինք ում դիմեինք, ուր գնայինք։ Ոչ մի բանից էլ գոհ չենք, կյանք չէ, շան տանջանք է։ Ինչից պիտի գոհ լինեմ, ես իմ տեղում եմ, էլի իմ մշակի գործին»,-շարունակում է կինը։

Լուսաղբյուրի բնակիչն ասում է, գյուղում կյանք չկա, ջահելները քաղաք են ձգտում։

«Ոչինչ չկա էստեղ, մեր քյարը վարկերն են ուրիշ ոչ մի բան»:

Հայաստան Սարգսյանն ասում է, որ իրենց խնդիրներին ավելացել է նաև գյուղմթերքների իրացումը։

Ասում է` իրացումը կա, բայց շատ էժան։

«Տուժողը գյուղացին է, իրանք լավ ապրեն, մնացածը հեչ»:

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
10:19 Էդգար Ղազարյանը ներողություն չխնդրեց