Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:06 19-08-2024

Երևանում 28-ամյա վարորդը Mercedes GLS-ով կոտրել է լուսացույցը և բախվել նորատունկ ծառին․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Գևորգ Վարդանյանը իր վարած «Mercedes GLS» մակնիշի «55 AV 055» համարանիշի ավտոմեքենայով Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող լուսացույցին, կոտրել այն և բախվել նորատունկ ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայրում վարորդը հայտնել է, որ վթարի մեղավորը եղել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը։
Պարեկները պարզել են, որ «Volkswagen»-ը վարել է Երևանի բնակիչ 52-ամյա Մարիաննա Գալստյանը։
Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկությունը հավաստի է, թե ոչ։

«Mercedes GLS»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննություն, եղել է սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է