Արտաքին 2 տարի առաջ - 17:33 19-08-2024

Համաշխարհային պարտքը հասել է նոր ռեկորդի

2024 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային պարտքը հասել է նոր ռեկորդի՝ ընդամենը երեք ամսում աճելով 1,3 տրլն դոլարով՝ հասնելով 315,1 տրիլիոն դոլարի։

Զարգացած տնտեսություն ունեցող երկրներում այս ցուցանիշի աճի մեջ ամենամեծ ներդրումն ունեցել են ԱՄՆ-ը և Ճապոնիան, իսկ զարգացող երկրներում՝ Չինաստանը, Հնդկաստանը և Մեքսիկան։ Ընդհանուր առմամբ, համաշխարհային պարտքի հարաբերակցությունը համաշխարհային ՀՆԱ-ին կազմում է 333%, հաղորդում է ProFinance-ը։

Covid-19 համավարակի սկզբից համաշխարհային պարտքն աճել է 21%-ով՝ ավելանալով 54,1 տրիլիոն դոլարով։

Այսօր համաշխարհային պարտքի ամենամեծ մասնաբաժինը պատկանում է ոչ ֆինանսական կորպորացիաներին (94,1 տրլն դոլար), մինչդեռ պետական ​​փոխառությունները երկրորդ տեղում են (91,4 տրիլիոն դոլար): Ֆինանսական հատվածի պարտքը կազմում է 70,4 տրլն դոլար, իսկ տնային տնտեսություններինը՝ 59,1 տրիլիոն դոլար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով