Սպորտ 5 ամիս առաջ - 19:23 06-05-2026

Պատմական ռեկորդի շեմին. Բարսելոնան կարող է աննախադեպ ցուցանիշ գրանցել Լա լիգայում

Կատալոնական «Բարսելոնան» գործնականում արդեն ապահովել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը և մեծ հնարավորություն ունի այն պաշտոնապես ձևակերպելու հենց հաջորդ տուրում՝ Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք տնային խաղում:

Սակայն կատալոնացիներն ունեն նաև հզոր հավելյալ մոտիվացիա. ընթացիկ մրցաշրջանում թիմը դեռևս ոչ մի միավոր չի կորցրել սեփական հարկի տակ անցկացրած խաղերում: Ոչ մի ոչ-ոքի, ոչ մի պարտություն՝ բացառապես հաղթանակներ հարազատ մարզադաշտում:

Այսպիսով, «Բարսելոնան» կարող է դառնալ իսպանական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ակումբը, որն առաջնության բոլոր տնային հանդիպումներն ավարտել է առանց որևէ միավորի կորստի:

Այս յուրահատուկ ու պատմական ռեկորդը սահմանելու համար կատալոնական գրանդին մնում է պարտության մատնել անհաջող մրցաշրջանից հյուծված Մադրիդի «Ռեալին» և տևական հիասթափությունների ծանրության տակ ճնշված «Սևիլիային»:

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:15 Վանաձորում բախվել են «Լադա»-ն և «Lexus GX470»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում