Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:45 15-08-2024

ՔՊ-ական գյուղապետի եղբայրը մարդ է սպանել և փախել․ Վահրամաբերդի բնակիչ

Օրերս Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի ձոր տանող ճանապարհին սպանություն էր կատարվել։ Հրազենով կրակել էին հարևան գյուղի երիտասարդներից մեկին` 31-ամյա Արաբո Թառլոյանին, և սպանել։

Բնակիչների խոսքով՝ հարևան գյուղերի՝ Վահրամաբերդ և Մարմաշենի միջև թշնամանք կա։

«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 2020 թվականին Մարմաշենում վահրամաբերդցի 20 տարեկան տղան մահացավ։ Ֆուտբոլի ժամանակ ինչ-որ վիճաբանություն էր եղել մարմաշենցիների և հարևան գյուղի տղաների միջև, արդյունքում 20 տարեկան երեխեն մահացավ։ Միշտ է մրցակցություն ու թշնամանք եղել էս երկու գյուղերի միջև։ Հիմա ես չգիտեմ՝ ինչ է եղել, ամեն մարդ մի բան կարող է ասել։ Մեկն ասում է, որ հարբած են եղել, իրար լավ չեն հասկացել։ Տարբեր բաներ են խոսում, ես չեմ էլ ուզում մտնել էդ խոսակցությունների մեջ»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Վահրամաբերդ գյուղի բնակիչը։

Նշենք, որ 31-ամյա Արաբո Թառլոյանին կյանքից զրկողը Վահրամաբերդ գյուղի ՔՊ-ական գյուղապետ Սարո Հովհաննիսյանի եղբայրը` Զ. Հ.-ն է։ Գյուղացիներն ասում են՝ թե՛ գյուղապետի եղբոր, թե՛ սպանված տղամարդու մասին վատ բան չեն լսել երբևէ։

«Շատ հնարավոր է, որ Արաբոն նույնիսկ էդ թեմայի մեջ չլիներ, ուղղակի ինքը եղավ էս պատմության զոհը։ Մենք չգիտենք, չենք կարող ոչ մի բան ասել։ Ապշած ենք կատարվածից»,- ասում է մեկ այլ բնակիչ։

Բնակիչները հավելեցին, որ ողբերգական դեպքից 6 օր անց 31-ամյա տղամարդուն սպանած ՔՊ-ական գյուղապետի եղբայրը ազատության մեջ է․ «Դեպքի հաջորդ օրը փախել է»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան