Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:00 24-10-2023

Խնամիների մեջ վեճ է եղել․ Ուրցաձորում կրակել են ՔՊ-ական գյուղապետի որդու ավտոմեքենայի վրա

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Ուրցաձոր բնակավայրում հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ Oragir.News-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։

Պարզվում է, որ կրակոցները հնչել են Ուրցաձորի ՔՊ-ական գյուղապետ՝ Վարդան Կարապետյանի որդու՝ Մարզպետ Կարապետյանի ավտոմեքենայի վրա։

«Ներկայիս վարչական ղեկավարի տղու ավտոյի վրա են կրակել։ Իր փեսան բաժանված է, աղջկա հարազատներն անընդհատ գնացել նեղություն են տվել, իրենք էլ գնացել կռիվ են արել, հետո ոստիկանություն են դիմել, որ էլ չանհանգստացնեն։ Որոշ ժամանակ անց նրանք գիշերով եկել, վարչական ղեկավարի տղային, նրանց փեսային դուրս են կանչել, բայց քանի որ դուրս չեն եկել, սկսել են ավտոմեքենայի վրա կրակել։ Մի խոսքով՝ խնամիների մեջ վեճ է եղել, որը ավարտվել է կրակոցներով»,- ասաց մեր զրուցակիցը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 22-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 08:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ՝ 34-ամյա Մարզպետ Կ.-ից, ով հայտնել է, որ Ուրցաձոր գյուղի հիվանդանոցի մոտ ինքը հայտնաբերել է իրեն պատկանող Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վրա հրազենային բազմաթիվ հետքեր:

Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ արարքը կատարել է Արարատի մարզի բնակիչ՝ 32-ամյա Հրաչ Մ.-ն՝ իր անվամբ հաշվառված մեկփողանի որսորդական ողորկափող հրազենից: Ոստիկանները հայտնաբերել են Հրաչ Մ.-ին և հանցագործության գործիք հրազենը, ապա նրան ներկայացրել են Վեդիի քննչական բաժին։