Ներքին 1 տարի առաջ - 19:30 15-08-2024

Լուսավորվենք միասին․ ՀՊՏՀ-ն 530․000 դրամով էլեկտրական լուսամփոփներ է գնել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է «Մեր հաշվին» խորագրով հրապարակումների շարքը, որի շրջանակներում ուսումնասիրում և իր ընթերցողներին է ներկայացնում պետական տարբեր գերատեսչությունների ու համայնքապետարանների կողմից կատարված գնումները, դրանցում առկա խախտումները, եթե այդպիսիք առկա են, ինչպես նաև ֆիքսում, թե այս գնումները հատկապես որ ընկերություններից և ինչ պայմաններով են կատարվել։

Oragir.News-ը պարզել է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը լուսավորության կարիք է ունեցել, որի նպատակով իր ուսանողների, ինչպես նաև մյուս հարկատուների վճարած գումարներից 530․000 դրամ է հատկացրել և էլեկտրական լուսամփոփներ գնել։ Գնման նկարագրությունների բաժնում նշվում է, որ լուսամփոփները պետք է լինեն սպիտակ գույնի, 220-250վոլտ, 36 վատ, լուսատվությունը ոչ պակաս 6500 կելվին։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը պատվիրել է ընդհանուր թվով 200 լուսամփոփ, որոնք գնելու համար առաջարկել է 720․000 դրամ [1 հատը՝ 3600 դրամ] նախահաշվային գինը։

Հատկանշական է, որ ՀՊՏՀ-ն էլեկտրական լուսամփոփների համար ի սկզբանե ավելի բարձր գին է առաջարկել, սակայն գնման մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ընկերություններն ավելի ցածր գնային առաջարկ են ներկայացրել։ Մրցույթին մասնակցել է 4 ընկերություն, որոնցից հաղթող է ճանաչվել Էլեկտրիկա Գռուպ ՍՊԸ-ն․ վերջինս լուսամփոփները պատրաստ է եղել մատակարարել 530․000 դրամով [1 հատը՝ 2650 դրամ]։


Նշվում է, որ նաև գնման գործընթացի շրջանակներում մերժվել է Արվադա Գրուպ ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը, քանի որ ՍՊԸ-ն գնային առաջարկում սխալ է լրացրել գնման առարկայի անվանումները։

Մրցույթում հաղթող ճանաչված Էլեկտրիկա Գռուպ ՍՊԸ-ի հետ պայմանագիրը կնքվել է օգոստոսի 13-ին։

Վերջինս պայմանագրով պարտավորվել է մինչև սեպտեմբերի 2-ը մատակարարել տնտեսագիտական համալսարանին այդքան անհրաժեշտ լուսամփոփները։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում