Ներքին 3 տարի առաջ - 16:56 05-12-2022

«Մանկական Եվրատեսիլ-2022»-ի 10.000 դրամանոց տոմսը վերավաճառվում է 60.000 դրամով

Այսօր tomsarkgh.am-ից տեղեկացանք, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի տոմսերը վաճառվել են շատ արագ։

Տոմսի արժեքը եղել է տարբեր արժեքի. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցող միջոցառման տոմսը արժեցել է 3000-20 000, իսկ 11-ի միջոցառման տոմսերը 5000-30.000 դրամ։

Հարցին, թե եղել են դեպքեր, որ քաղաքացիները հրաժարվեն գնված տոմսերից, ինչ եք անում այդ տոմսերը, tomsarkgh.am-ից ասացին. «Հնարավոր է՝ ինչ-որ մեկը հրաժարվի իր տոմսից և այս տեղը կայքում բացվում է և ցանկացած մեկը կարող է գնել»։

Իսկ հարցին, որ սոցցանցերում վաճառված տոմսերը կրկնակի և եռակի անգամ վերավաճառվում են՝ պատասխանեցին. «Դա արդեն մեր հետ կապ չունի, կայքից դուրս գործողություններ են»։

Տարբեր սոցիալական ցանցերում վերավաճառվում են նախապես ձեռք բերված տոմսերը, մի քանի անգամ ավել գնով. 10.000 դրամանոց տոմսն այս պահին հնարավոր է ձեռք բերել միայն 60.000-ով։

Հանրային հեռուստատեսությունից մեզ հայտնեցին, որ տոմսերի վերավաճառքի մասին որևէ տեղեկություն չունեն։

Oragir.News-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ խոսելով առկա խնդրից, ասաց. «Աշխարի տարբեր երկրներում, տարբեր խոշորամասշտաբ և ոչ խոշորամասշտաբ միջոցառումների ժամանակ նմանատիպ խնդիրներ տեղի ունենում են»։

«Ընդամենը պետք է գնալ Վիեննա, հասկանալ՝ կարող եք օպերայի տոմս առնել դրամարկղից, թե պետք է ձեռքի վրայից առնել, մարդիկ առել են, վերավաճառում են»,- ասաց Պիպոյանը։

Պիպոյանն ասաց, որ նման խնդիր կարող է լինել նաև Ֆուտբոլի աշխարի առաջնության եզրափակչի և կիսաեզրափակչի տոմսերը գնելիս. «Հիմա աշխարհի առաջնություն է տեղի ունենում Քաթարում, կտեսնենք, որ «սև շուկայում» կլինեն եզրափակիչի և կիսաեզրափակիչի տոմսեր, այսինքն՝ ըստ էության, գործ ունենք մի պրոբլեմի հետ, որը կարգավորելու կարիք չկա, դրա վրա պետք չէ ոչ պետական ռեսուրս ծախսել, ոչ էլ ժամանակ»,- ասաց Պիպոյանը և հավելեց. «Հատկապես, որ Հայաստանում նմանատիպ միջոցառումներ շաբաթը մեկ լինելու են և շաբաթը մեկ այդ պրոբլեմին բախվելու ենք»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը