Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:55 14-08-2024

Գյումրիում վթարի ենթարկված հղի կինը ծննդաբերել է

Գյումրիում տեղի ունեցած վթարի հետևանքով` «Opel»-ի և շտապօգնության մեքենայի վարորդները ստացել են համապատասխան բուժում և դուրս են գրվել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

«Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել «Opel»-ի և շտապօգնության մեքենայի վարորդները։ Ստացել են համապատասխան բուժօգնություն, անցել են համապատասխան ստուգումներ, ամբուլատոր բուժումներ ստանալուց հետո դուրս են գրվել, որովհետև ստացիոնար բուժօգնության անհրաժեշտություն չի եղել։Հղի կնոջն էլ տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, այնտեղ կինը բարեհաջող ծննդաբերել է»,- Oragir.News-ին փոխանցեցին Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում բախվել են «Opel»-ն ու հղի կնոջը տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար