Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:46 13-08-2024

Պետք է ապահովեմ, որ մայթի վրա ցեմենտ-ավազի շաղախ չանեմ. Փաշինյանը «մայթ»-ի թեմայով 2-րդ դասն է տալիս

«Պետք է ապահովեմ, որ մայթի վրա ցեմենտ-ավազի շաղախ չանեմ»,- այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակած նոր տեսանյութում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ մայթերի վերաբերյալ բարձրաձայնած խնդրի առնչությամբ որոշ մեկնաբանությունների։

«Փողոցների և մայթերի տեսանյութի առնչությամբ արված մի քանի մեկնաբանություններ աչքս ծակեցին: Հիմնական բովանդակությունը հետևյալն էր, որ մայթերի վրա կանգառ անում են ավտոմեքենաներով, և մայթերի վրա շինաշխատանքներ են անում, մայթը գրավում՝ այն պատճառով, որ ոստիկանությունն իր պարտականությունը չի կատարում։ Այստեղ հայեցակարգային լրջագույն խնդիր կա, իմ տեսանյութի ողջ իմաստը և նպատակն էր ընդգծել հենց այդ հայեցակարգը. այո, ոստիկանությունը իրավակարգի պահպանման գործում ունի շատ կարևոր դերակատարում, բայց եթե ուշադրություն եք դարձրել, ես մի փոքր հակառակ տրամաբանություն էի դրել, հակառակ դեպքում տեսանյութ հրապարակելն իմաստ չէր ունենա: Խնդիրն այն էր, որ իմ ընկալմամբ՝ մենք ինքներս՝ քաղաքացիները, նախ պետք է ապահովեն իրավակարգը, սրանում է տոտալիտար և ժողովրդավարական հասարակության տարբերությունը»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ