Երևանում Hyundai-ն մխրճվել է կայանված վերամբարձ կռունկի հետնամասում. բժիշկները տեղում արձանագրել են վարորդի մահը. shamshyan.com
copy image url

Երևանում Hyundai-ն մխրճվել է կայանված վերամբարձ կռունկի հետնամասում. բժիշկները տեղում արձանագրել են վարորդի մահը. shamshyan.com

Ներքին 10 ամիս առաջ - 15:22 11-08-2024
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:20-ի սահմաններում վրացական համարանիշներով «Hyundai» մակնիշի ավտոմեքենան Նազարբեկյան փողոցում՝ դեպի ժողովրդին հայտնի «Կվարտալի խաչմերուկ» տանող ճանապարհահատվածում, մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված վերամբարձ կռունկի հետնամասի մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վարորդի մահը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են «Hyundai»-ի մահացած վարորդի, կայանված վերամբարձ կռունկի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված