Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 22:40 10-08-2024

«Հըզբոլլահը» հրթիռակոծել է Վերին Գալիլեայի իսրայելական բնակավայրերը՝ ի պատասխան Գազայի դպրոցի վրա հարձակման

Գազայում գտնվող դպրոցներից մեկին հասցված հարվածի հետևանքով սպանվել է առնվազն 19 ծայրահեղական, հայտարարել է Իսրայելի բանակը։ Նրանց ինքնությունն իսրայելական կողմը պարզել է։ tass.ru-ի հաղորդմամբ՝ լիբանանյան շիա «Հըզբոլլահ»-ի ջոկատները զանգվածային հրթիռակոծության են ենթարկել Վերին Գալիլեայի իսրայելական բնակավայրերը։

Օդային տագնապի ազդանշաններ են հնչել հրեական 20 բնակավայրում, այդ թվում՝ Ցֆաթ քաղաքում, որը գտնվում է լիբանանաիսրայելական սահմանից 20 կմ հեռու։ Հարձակման ծավալներն ընդլայնվում են և ընդգրկել են Գոլանի բարձունքները, որտեղ մի քանի հրթիռ է ընկել։

«Հըզբոլլահ»-ի տելեգրամյան էջում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ այս գործողությունը շիա գրոհայիններն իրականացրել են ի պատասխան Գազայի դպրոցի հրթիռակոծության, որի պատճառով զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը