Ներքին 1 տարի առաջ - 16:35 08-08-2024

Երևանում 54-ամյա տղամարդը դանակահարել է եղբորը

Օգոստոսի 7-ին` ժամը 11-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Արարատյան 1-ին զանգվածի շենքերից մեկի մի բնակարանից բուժօգնության է տեղափոխել կտրած-ծակած վնասվածքներով 58-ամյա տղամարդու:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 58-ամյա տղամարդուն դանակով մի քանի հարվածներ էր հասցրել նույն հասցեում բնակվող 54-ամյա եղբայրը:

Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, այնուհետև կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից