Ներքին 2 տարի առաջ - 10:31 19-10-2024

Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, նա էլ դանակահարել է տղամարդուն. shamshyan.com

Հոկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արզումանյան փողոցի 18Բ հասցեից մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկանները պարզվել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 86-ամյա Ռուբիկ Պ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ԳՈՒՎ, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ և 63-ամյա Վարդան Բ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով պարզել են, որ նույն օրը ժամը 14։00-ին Սիսակյան փողոցի 18 Բ շենքի 25 բնակարանում Կոտայքի մարզի բնակիչ 84-ամյա Նոդարի Թ․-ի ներկայությամբ միմյանց հետ վիճաբանության ժամանակ, Վարդան Բ․-ն չպարզված առարկայով հարվածել է Ռուբիկ Պ․-ի գլխին, իսկ Ռուբիկ Պ․-ն դանակով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ