Միտք Ներքին 2 տարի առաջ - 13:22 08-08-2024

Չկա այդպիսի աշխատավայր, որտեղից հնարավոր չէ խնդրվել մի ժամով․ հերթական աբսուրդը՝ անձնագրայինում

Ֆեյսբուքյան օգտատեր Նինա Հայրապետյանը գրում է․

Անձնագրայինի հերթերից շատ է խոսվել, բայց աբսուրդը սահմաններ չունի...
Ուրեմն փետրվարին գրանցվել էի, որ մայիսի վերջ "փախստականի" պիտակս վերցնեմ։ Պատուհանները շփոթել եմ, ասեցին` տեխնիկական սխալ է, ոչինչ չենք կարող անել, կրկին փորձեք։ Ոչ մեկ չի ուղղորդել, չի օգնել։ Լռեցի... Կրկին փորձեցի...

Մայիսի վերջին գրանցվել եմ, ամենամոտ ազատ օրը օգոստոսի 7֊ն էր` այսօր 16։27֊ին պետք է լինեի 4֊րդ պատուհանի դիմաց։ Գործից խնդրվեցի` եկա, 4֊րդ պատուհանում մարդ չկա։ Ասում են մոտեցեք 5֊րդ պատուհանին։ 5֊րդ պատուհանի ցուցակները այլ են, հարցնում եմ` պարզվում է մեկ աշխատողը երկու ցուցակով է աշխատում։ Այսինքն մեկ ժամի համար առնվազն 2 անձ է գրանցված։

Ինչևէ, մի ժամ սպասելուց հետո մոտեցա 5֊րդ պատուհանին։ Ներկայացնում եմ մեր երկխոսությունը.
֊Ձեր ծնողների ամուսնության վկայականը, անձնագրերի պատճեն բերե՞լ եք։
֊Չէ, բայց ինչի՞ համար են պետք այդ փաստաթղթերը, ես չափահաս եմ։
֊Ապացույց է պետք, որ ձեր ծնողները ԼՂ քաղաքացի են։
֊Իմ անձնագրով ու ծննդյան վկայականով դա հնարավոր է ապացուցել։
֊Ոչինչ չեմ կարող անել, առանց այդ փաստաթղթերի իրավունք չունեմ Ձեզ գրանցել, վաղը առավոտ ժամը 9֊ին մոտեցեք փաստաթղթերի փաթեթով։
֊Ես վաղը աշխատանքի եմ։
֊Չկա այդպիսի աշխատավայր, որտեղից հնարավոր չէ խնդրվել մի ժամով։

Ահա այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է իմանալ այսօրվա Հայաստանի մասին։ Ես արդեն չգիտեմ էլ հատո՞ւկ են այդ խոչընդոտները ստեղծվում արցախցիների համար, թե՞ չէ։
Հարց է առաջանում, եթե, օրինակ, ես եմ, չեմ շփվում ծնողներիս հետ, ինչպե՞ս պետք է ներկայացնեմ իրենց անձնագրերի պատճեն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի