Ներքին 2 տարի առաջ - 16:20 06-08-2024

Փաշինյանը Չարենցավանում հարսանիքի է մասնակցելու․ դիպուկահարները տեղակայվել են, բնակիչներն էլ ակցիա են անում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այսօր՝ օգոստսի 6-ին, Չարենցավանում հարանիքի են մասնակցելու։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Չարենցավանի բնակիչ Գևորգ Հակոբյանը։

Քաղաքացին, որ օրեր շարունակ պայքարում է Չարենցավանի անձնագրային վարչությունը Հրազդան տեղափոխելու դեմ, այսօր Չարենցավանի մուտքի մոտ իր ընկերների հետ վրան են ուզում տեղադրել և սպասել Փաշինյանին։




«Փաշինյանի իջևանցի ընկերոջ տղայի հարսանիքն է, Չարենցավանի «Սաֆարի» ռեստորանում։ Դիպուկահարները 3 օր առաջ եկել և տարծաքը ուսումնասիրել են, ասյօր էլ եկել տեղակայվել են։ Հարսանիքը ամենայն հավանականությամբ ժամը 18։00-ին է։ Մենք արդեն հավաքվել ենք, որ Փաշինյանին տեսնենք, բայց ոստիկանները եկել ու խանգարում են, որ չկարողանանք մոտենալ նրան։ Անկախ ամեն ինչից մենք բարձրախոսներով և անձնագրերով ակցիա ենք անելու»,- ասաց Չարենցավանի բնակիչը։



Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին