Ներքին 2 տարի առաջ - 18:57 05-08-2024

Ընկերը փորձել է օգնել, ինքն էլ հետն է խեղդվել․ մանրամասներ՝ Աղստևում խեղդված  քաղաքացիներից

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի տարածքում 3 քաղաքացի ընկել է Աղստև գետը, որոնցից 2 մահացել են։

Ազատամուտի վարչական ղեկավար Արտակ Չոբանյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ մահացած քաղաքացիներից մեկի դին դուրս են բերել գետից, մյուսինը շարունակում են փնտրել։

«Ես այս պահին դեպքի վայրում եմ։ 2 հոգի են խեղդվել։ Մեկի դիակը հանել են, որն, ըստ նկարագրության՝ իմ ընկերն է՝ Էդիլյան Հայկը, իսկ մյուսը դեռ չկա։ Նախնական տվյալներով մի ընկերը խեղդվելուց է եղել, մյուսը փորձել է օգնել, ինքն էլ է խեղդվել։ Իրենց հետ 1 հոգի էլ է եղել, այս պահին հիվանդանոցում է, վիճակը նորմալ է։ 3-ն էլ Իջևան քաղաքից են»։

Նշենք, որ օգոստոսի 5-ին ժամը 15:15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի գետի մեջ՝ երկու եղբայրներ խեղդվում են։ Այս մասին հայտնել է ՆԳՆ-ն։

Նշված վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցներ։

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են 31 փրկարար, 5 ջրափրկարար և գյուղի բնակիչներ։

Ժամը 17։33-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել տղամարդու դի։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց