Ներքին 3 տարի առաջ - 16:39 27-04-2023

Քյարամի մանկության ընկերը երդվել էր թշնամուց վրեժ լուծել, բայց ինքն էլ անմահացավ 44-օրյա պատերազմում

Ապրիլի 27-ը ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է։ Հրամանատարի կողքին մինչև վերջ մարտնչած հերոսն այսօր կդառնար 27 տարեկան։

Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում ծնված Քյարամը զոհվեց արժանապատվորեն։ Հավատարիմ իր հրամանատարի հրահանգներին՝ Քյարամը զինակից ընկերների հետ միասին կարողացել է հետ մղել հակառակորդի գրոհը։

Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանն անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը և Ռոբերտ Աբաջյանը, չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակել են պաշտապանական մարտը։

«Առանձնահատուկ մարդ էր, որ նայում եմ այսօրվա օրերին ու հիշում մեր անցյալը՝ հասկանում եմ, որ սովորական մարդու կյանք չէր, որ ապրեց ու գնաց»,- տարիներ առաջ, Oragir.News-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քյարամ Սլոյանի մանկության ընկերը՝ Դերենիկ Խաչատրյանը, ով նաև զինծառայության է զորակոչվել Քյարամի հետ միասին:

Ցավոք, Դերենիկ Խաչատրյանը, ով Քյարամի մասին խոսում էր մեծագույն հիացմունքով, զոհվեց 44-օրյա պատերազմի օրերին։

Դերենիկ Խաչատրյանը տանկիստ էր, ասում էր, որ իր համար մեծ ողբերգություն է եղել մանկության ընկերոջ զոհվելու փաստը։

Պատմում էր, որ ողջ օրը միասին են եղել, իրար հրաժեշտ են տվել գիշերը․ «Իրար հաջող արեցինք, բարձրացավ պոստեր ու գիշերը տեղի ունեցավ հարձակումը: Ես մի քանի օր չէի հավատում, որ Քյարամի հետ կարող էր նման բան պատահել…»,- պատմել է Դերենիկը՝ շարունակելով ծառայությունը նույն զորամասում:

Հիշեցնենք` Քյարամը զոհվել է 2016-ի ապրիլին Մարտակերտի դիրքերից մեկում ծավալված մարտական գործողությունների ժամանակ: Քյարամը քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր: Քյարամի զոհվելուց հետո թշնամին նրան գլխատել է:

2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի ՀՀ պետական շքանշանով։ Քյարամի հայրը՝ Քյալաշ Սլոյանը Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներից է:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին