Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:30 20-02-2024

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները պահանջում են լուծել իրենց բնակարանների հարցը

«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության անդամները պահանջում են զոհված հարազատների շիրիմները տեղափոխել Հայաստան, ինչպես նաև լուծել իրենց բնակարանների հարցը։ Նրանք բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ։

Զոհվածների հարազատները 2020 թվականին որպես փոխհատուցում բնակարանի գնման սերտիֆիկատ են ստացել։ Նրանց տրվել է ընտրության հնարավորություն` բնակարան ձեռք բերել Արցախում կամ Հայաստանում։ Շատերը բնակարան են գնել Արցախում ու հիմա մնացել են անտուն։ Մի մասն էլ դեռ չի հասցրել ՀՀ-ում բնակարան ձեռք բերել, քանի որ բնակարանների գները կտրուկ աճել են։

«Զոհվածների հատուցման ծրագրերը մարտին լրանում են, բայց որևէ նոր բան չեն առաջարկում մեզ։ Մենք տարբերակված մոտեցում ենք ուզում։ Ուզում ենք, որ այս ընտանիքները գնահատված լինեն` հաշվի առնելով, որ տվել են իրենց ամենաթանկը»,- ասաց ՀԿ-ի նախագահ Արմեն Ասրյանը։

Զոհվածների հարազատները ՀՀ սահմանամերձ շրջաններում բնակարան ձեռք բերելու առաջարկների մասին լսել անգամ չեն ուզում։ Հույս ունեն, որ իրենց երեխաները գոնե այսքանից հետո անվտանգ մանկություն կունենան ու հեռու կլինեն կրակոցների ձայներից։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին